Իրավական17:27, 17 Սեպտեմբեր 2021
Եվրոպան Թուրքիային մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել Դեմիրթաշին ազատ արձակելու համար

Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը, որը վերահսկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարումը, նոր որոշում է ընդունել Թուրքիայի վերաբերյալ:
Հանձնաժողովը քննել է թուրք հայտնի հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալայի և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին կալանքից ազատ արձակելու մասին ՄԻԵԴ-ի որոշումների չկատարման հարցը:
ԵԽ նախարարների կոմիտեի ընդունած որոշմամբ ևս մեկ անգամ պահանջվել է ազատ արձակել Դեմիթաշին և չեղարկել նրա նկատմամբ ընդունված ազատազրկման որոշումը: Դեմիրթաշին ազատ արձակելու համար ԵԽ նախարարների հանձնաժողովը Թուրքիային ժամանակ է տվել մինչև սեպտեմբերի 30-ը:
Կառույցը պահանջել է նաև Օսման Քավալայի մասով ՄԻԵԴ վճռի կատարումը: Մինչև Նախարարների հանձնաժողովի նիստը տեղեկություններ էին հրապարակվել առ այն, որ ժողովի օրակարգում ներառված է Քավալայի գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռի չկատարման հետևանքով Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման հարցը:
Սակայն նախարարների հանձնաժողովը որոշել է սպասել մինչև հաջորդ ժողովը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 2-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |