Տարածաշրջան15:18, 17 Սեպտեմբեր 2021
Թուրքական արբանյակը տիեզերք կարձակի Իլիոն Մասկի SpaceX ընկերությունը
Թուրքիան պատրաստվում է 2023թ. տիեզերք ուղարկել սեփական արտադրության առաջին հաղորդակցության արբանյակ Türksat 6A-ն: Այս մասին հայտնել է Թուրքիայի կապի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն:
Թուրքական արբանյակը տիեզերք կարձակի Իլիոն Մասկի SpaceX ընկերությունը Falcon-9 հրթիռակրով: Ըստ Քարաիսմայիլօղլուի՝ ամերիկյան ընկերության առաջարկը լավագույնն է եղել, թե՛ տեխնիկական, թե՛ ֆինանսական տեսանկյունից: Թուրքական արբանյակի տիեզերք արձակման մասին պայմանագիր ստորագրվել է արբանյակն արտադրողներից Türksat AŞ և SpaceX ընկերությունների միջև:
Նախարարը հայտնել է, որ արբանյակի արտադրական և փորձարկման աշխատանքները կավարտվեն 2022թ.-ին, իսկ ուղեծիր դուրսբերումը նախատեսվում է 2023 թվականի առաջին եռամսյակում:
Քարաիսմայիլօղլուն վստահեցրել է, որ արբանյակը ենթարկվելու է այդ ոլորտի արդյունաբերության մեջ ընդունված ստանդարտներին համապատասխանող փորձարկումների: Նախագծի հաջողությամբ ավարտի դեպքում Թուրքիան տեղ գրավի հաղորդակցության արբանյակներ արտադրող 10 երկրների շարքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |