Քաղաքական13:34, 22 Սեպտեմբեր 2021
Ալի Բաբաջան. «Թուրքիայում կա՛ քրդական հարց»
Թուրքիայի նախկին արտգործնախարար, փոխվարչապետ, այժմ «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը սոցցանցում արձագանքել է աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի՝ քրդական հարցի վերաբերյալ պնդումներին:
Նշենք, որ Թուրքիայում քրդական հարցի շուրջ շահարկումները քաղաքական օրակարգում էին հայտնվել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարություններից հետո:
Քըլըչդարօղլուն ասել էր. «Քրդական հարցը լուծելու համար մեզ լեգիտիմ ուժ է անհրաժեշտ: Որպես լեգիտիմ ուժ կարող ենք դիտարկել «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (HDP-ԺԴԿ)»:
Ի պատասխան Քըլըչդարօղլուի հայտարարության՝ Դևլեթ Բահչելին ասել էր. «Թուրքիայում «քրդական հարց» կոչվող ոչ մի հարց չկա: Նա, ով ասում է՝ կա, ապա այն տմարդիներից է, որոնց սիրտը թուրք ժողովրդի սրտի հետ համահունչ չի բաբախում»:
Ալի Բաբաջանը, անդրադառնալով թեմային, հետևյալ գրառումն է արել. «Ավելի վաղ ասել էի. կա՞ քրդական հարց, թե՞ չկա, այդ մասին հարցրեք այնտեղի (նկատի ունի երկրի արևելյան շրջանների բնակչությանը-խմբ.) մեր հայրենակիցներին: Նրանք, ովքեր Անկարայից դեպի արևելք չեն կարողանում անցնել և զբոսնել Բաղլարի, Շեմդինլիի և Ջիզրեի փողոցներում, դա չեն կարող իմանալ: Այո, քրդական հարց կա և դրա լուծման հասցեն քաղաքականությունն է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |