Հասարակական11:14, 22 Սեպտեմբեր 2021
Freedom House. Թուրքիան անազատ ինտերնետ ունեցող երկրներից է
Ամերիկյան «Freedom House» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրապարակել է տարբեր երկրներում ինտերնետի (համացանց) ազատության և անկախության վերաբերյալ սեփական ուսումնասիրության արդյուքները։
«Ազատությունը համացանցում 2021» զեկույցի համաձայն՝ արդեն 11 տարի շարունակ ողջ աշխարհում համացանցի ազատության մակարդակը անկում է ապրում։ Ամենակախյալ ինտերնետ ունեցող երկիրը, պարզվել է, Չինաստանն է։ Համացանցային անկախության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Իսլանդիայում։
80-ից ավելի վերլուծաբաններ 100 բալանոց համակարգով գնահատել են տարբեր երկրներում համացանցի ազատության ու անկախության վիճակը՝ ըստ հասանելիության սահմանափակման, բովանդակությունների արգելափակման և օգտատերերի իրավունքների ոտնահարման վերաբերյալ 21 չափանիշների։
Թուրքիան ստացել է 100-ից 34 միավոր՝ տեղ գտնելով այն երկրների ցանկում, որտեղ ինտերնետի հասանելիությունը ազատ չէ։ Զեկույցում հատկապես շեշտվել է, որ Թուրքիայում ագրեսիվ որակվող ինտերնետային հրապարակումների հեռացման համար 48 ժամ է տրվում, իսկ հակառակ դեպքում հեղինակները դրամական տուգանքի են ենթարկվում կամ այլ պատիժներ են սահմանվում։
«Այդ օրենքը նշանակալիորեն սահմանափակել է թուրքական իշխանությունների՝ ընդդիմադիր ձայներն ու անկախ լրագրողներին լռեցնելու, բռնություն չպարունակող հայտարարությունները ավելի խիստ գրաքննելու նպատակով սոցցանցերին ուղղված պահանջերի դեմ դիմակայելու վերջիններիս հնարավորությունները», - ասված է զեկույցում։
Զեկույցի հեղինակները քննադատել են Անկարայի իշխանություններին ինտերնետի համար։ «Թուրքիայի ննախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով անձամբ է վերահսկում լրագրողների ու ընդդիմադիր քաղաքական գործիչների մասսայական բանտարկությունները, բազմիցս «թվային ֆաշիզմի» մեջ է մեղադրել այն տեխնոլոգիական ընկերություններին, որոնք հրաժարվում են ենթարկվել սոցցանցերի մասին նոր, թերի օրենքի պահանջներին», - նշել են հեղինակները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |