Ռազմական13:58, 22 Սեպտեմբեր 2021
Թուրք վերլուծաբան. «Սիրիայում ծառայած 5 գեներալ հրաժարական է տվել»

Թուրքիայի զինված ուժերի 5 գեներալներ, որոնք առանցքային դերակատարում են ունեցել Սիրիայում իրականացված ռազմական գործողությունների ընթացքում, հրաժարական են տվել: Այս մասին գրում է թուրքական «Sözcü» լրատվական կայքի վերլուծաբան Սայգը Օզթյուրքը՝ նշելով, որ սա ճշգրիտ և հաստատված տեղեկություն է:
Նա հայտնել է, որ գեներալներից 3-ը, որոնց հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտնի էր դարձել մի քանի օր առաջ, ծառայել են հատուկ նշանակության ուժերում և մասնակցել Սիրիայում ռազմական գործողություններին:
Հղում անելով որոշ լրատվականների` նշվել է հրաժարական տված 5 գեներալից 3 անունները: Նրանք են ««Գարնանային վահան» ռազմական գործողություն հրամանատարությունից գեներալ–մայոր Հաքան Օզթեքինը, Բինգյոլի հատուկջոկատայինների (կոմանդոների) 49-րդ բրիգադի հրամանատար, գեներալ Մուստաֆա Էնիս Քոչը, հատուկջոկատայինների (կոմանդոների) 8-8d բրիգադի հրամանատար, գեներալ Օրհան Աքքուրթը:
Անդրադառնալով հրաժարականների պատճառներին՝ սյունակագիրն ակնարկել է, որ դրանք կարող են կապված չլինեն գեներալների ծառայողական պարտականությունների հետ: Ըստ նրա՝ հրաժարականները կապված չեն նաև գեներալների անձնական կամ առողջական խնդրիների հետ:
«Եթե նման խնդիրներ չկան, բայց գեներալները հրաժարական են տալիս, ուրեմն պատճառները որոշակի անախորժություններն են»,- եզրակացրել է Օզթյուրքը՝ չմանրամասնելով, թե խոսքը ինչ անախորժությունների մասին կարող է լինել։
Վերջում սյունակագիրը հիշեցրել է, որ հրաժարական տված գեներալների Թուրքիայի ամենառազմատենչ հրամանատարներն են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |