Քաղաքական11:42, 23 Սեպտեմբեր 2021
Ընդդիմադիր առաջնորդն Էրդողանին մեղադրել է Թուրքիան չքավորության հասցնելու համար
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դիմել է քաղաքացիներին՝ հայտարարելով, որ ինքը վճռական է տրամադրված երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցում և Թուրքիայի քաղաքացիների աջակցության կարիքն ունի:
Ըստ Քըլըչդարօղլուի՝ իրենց պետք չէ անընդհատ խնդիրների հետ պայքարող Թուրքիա, իրենց պետք է ազատորեն շունչ քաշող Թուրքիա:
Ընդդիմադիր գործիչը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկրի խնդիրները լուծելու հարցում ունեցած տկարության, մարդկանց սովի մատնելու, գործազրկության և չքավորության դուռը հասցնելու համար:
Քըլըչդարօղլուն նաև նշել է, որ իրենք լուծելու են բոլոր խնդիրները, Թուրքիային բերելու են անդորր, խաղաղություն և ազատորեն շունչ է քաշելու հնարավորություն:
Առաջիկա ընտրությունները, ըստ ընդդիմադիր առաջնորդի, տալու են բոլոր այդ հարցերի պատասխանները, և Էրդողանը չի կարողանալու խուսափել պարտությունից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |