Քաղաքական13:05, 24 Սեպտեմբեր 2021
Էրդողան. «Քրդական հարց գոյություն չունի, մենք այն լուծել ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքից, որտեղ մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին, Թուրքիա վերադարձի ճանապարհին հարցազրույց է տվել թուրք լրագրողներին:
Էրդողանը պատասխանել է Թուրքիայի առաջնային օրակարգի մի շարք խնդիրներին առնչվող հարցերի: Նա նաև անդրադարձել է քրդական հարցին, որի շուրջ քննարկումները վերջին շրջանում ակտիվացել են թուրքական ներքին խոսույթում:
Էրդողանը նշել է, որ Թուրքիայում այդ հարցի միակ լուծումը «Ժողովուրդ» դաշինքն է, որը կազմել են իր գլխավորած «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները:
Ըստ Թուրքիայի նախագահի՝ իրենց դաշինքի ուղին կառուցված է միության, միասնականության և եղբայրության սկզբունքների հիման վրա: Հետևաբար, Թուրքիայում քրդական հարց չկա, քանի որ իրենք այդ հարցը լուծել, հաղթահարել են:
«Եթե միության, միասնականությանը և եղբայրությանը հավատացողներ կան, խնդրեմ, թող գան, և միասին շարունակենք ճանապարհը»,- նշել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ այս թեման ակտուալ է դարձել այն բանից հետո, երբ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ քրդական հարցը լուծելու համար լեգիտիմ ուժ է անհրաժեշտ: Ըստ քեմալականների առաջնորդի՝ նման լեգիտիմ ուժ կարող է համարվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ):
Քըլըչդարօղլուին արձագանքել էին հայտնի քաղաքական գործիչներ: ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սեզայի Թեմելին ընդգծել էր, որ քրդական հարցի լուծման հասցեն Իմրալի կղզին է՝ ակնարկելով քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, որը ցմահ բանտարկված է այդ կղզում:
Թուրքիայի աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին քրդական հարցի գոյության մասին խոսողներին ստոր վախկոտներ էր անվանել՝ նշելով, որ նրանց սիրտը թուրք ազգի սրտի հետ համահունչ չի բաբախում: Նա նաև քննադատել էր քեմալական կուսակցությանը և նրա ղեկավար Քըլըչդարօղլուին՝ նշելով, որ այդ կուսակցությունը վերածվում է ազգային անվտանգության սպառնալիքի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |