Միջազգային11:00, 24 Սեպտեմբեր 2021
Էրդողանը ԱՄՆ-ում հայտարարել է, որ Անկարան չի հրաժարվելու ռուսական S-400-ներից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորք կատարած այցելության ընթացքում, ի թիվս բազմաթիվ հարցերի, խոսել է նաև ամերիկյան F-35 կործանիչների և Ռուսաստանից գնված S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասին, որոնց հետ կապված գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել ԱՄՆ-Թուրքիա ահարաբերություններում:
Էրդողանը պնդել է, որ ԱՄՆ-ն «անշնորհակալ» դիրքորոշում է որդեգրել այս հարցում և որպես F-35-ների չտրամադրման պատճառ առաջ է քաշել այն հանգամանքը, որ Թուրքիան Ռուսաստանից գնել է ՀՕՊ համակարգեր: Ըստ Էրդողանի՝ ԱՄՆ-ի նման դիրքորոշումը «սխալ է թե՛ դիվանագիտական, թե՛ միջպետական հարաբերությունների տեսանկյունից»:
Էրդողանը նորից նշել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի վերաբերյալ գործընթացն ավարտված է և չնայած բոլոր ճնշումներին՝ Թուրքիան չի հրաժարվելու դրանցից:
Էրդողանը ԱՄՆ-ի նախկին և ներկա իշխանությունների համեմատությունն է արել։ «Ես լավ աշխատել եմ Բուշ կրտսերի, Օբամայի և Թրամփի հետ, բայց չեմ կարող ասել, որ մենք Բայդենի հետ լավ ենք սկսել»:
Էրդողանը դժգոհություն է հայտնել, որ Բայդենի վարչակազմը ռազմական աջակցություն է ցուցաբերել Սիրիայի քրդական ուժերին, որոնց ԱՄՆ-ն համարում է ահաբեկչական:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։

Ամերիկայում գործող հունական «Helenik» համալսարանը նամակ է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |