Քաղաքական11:29, 24 Սեպտեմբեր 2021
Արևմտյան Թրակիայում փոքրամասնություների դպրոցների աշակերտներին արգելվել է գնալ ուրբաթօրյա նամազի
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Հունաստանի՝ Արևմտյան Թրակիայում մուսուլման փոքրամասնությունների դպրոցներում կրոնակական պարտականությունների «սահմանափակման» վերաբերյալ հայտարարությանը:
Նշենք, որ «Հունաստանում Արևմտյան Թրակիայի թուրք փոքրամասնության խորհրդատվական մարմինը» հայտնել էր, որ Կրթության շրջանային վարչությունը սեպտեմբերի 22-ին Ռոդոփ նահանգի փոքրամասնություների դպրոցներին ուղարկած շրջաբերականով արգելել էր աշակերտներին գնալ ուրբաթօրյա նամազի:
Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Հունաստանի իշխանություններին կոչ ենք անում հետ կանգնել Արևմտյան Թրակիայում թուրք փոքրամասնությունների նախակրթարաններում սովորող աշակերտների և ուսուցիչների կրոնական պարտականությունները սահմանափակելու որոշումից»:
Հիշեցնենք, որ Հունաստանի դիտարկմամբ՝ Արևմտյան Թրակիայի թուրք փոքրամասնությունը միայն կրոնական փոքրամասնություն է և այն էլ՝ մուսուլման հույն փոքրամասնություն, իսկ Թուրքիայի պնդմամբ՝ թուրք փոքրամասնություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |