Քաղաքական16:31, 24 Սեպտեմբեր 2021
Քրդական շարժում. «Առանց Էրդողանի դատապարտման մարդկության խիղճը չի հանգստանա»
Եվրոպայի քուրդ կանանց շարժումը (TJK-E) և MAAT for Peace կազմակերպությունը «100 պատճառ բռնապետի դատապարտման համար» արշավի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դատապարտման համար Շվեյցարիայի Ժնև քաղաքում համատեղ պանելային քննարկում են անցկացրել։ Պանելային քննարկումն ընդգրկված է եղել նաև ՄԱԿ -ի մարդու իրավունքների 48-րդ նստաշրջանում:
Մանուելա Հոնգերի մոդերատորությամբ անցկացված քննարկման բանախոսներից, Եվրոպայի քուրդ կանանց շարժման միջազգային կապերի խոսնակ Մելիքե Յաշարը հայտարարել է, որ «100 պատճառ բռնապետի դատապարտման համար» արշավի նպատակը փաստերի հավաքագրումն ու բռնապետ Էրդողանի դատապարտումն է։ Նա նշել է, որ արշավն սկսելիս նպատակ են ունեցել հավաքել 100 հազար ստորագրություն, սակայն հավաքել են ավելի քան 235 հազարը։
«Էրդողանը 18 տարվա իշխանության ընթացքում միայն 100 հանցանք չի գործել։ Մենք գիտենք հազարավոր հանցանքների գոյության մասին։ Առանց Էրդողանի դատապարտման մարդկության խիղճը չի հանգստանա»,- շեշտել է Յաշարն իր ելույթում՝ թվարկելով Էրդողանի պատերազմական քաղաքականության հետևանքով մահացած կանանց անունները։
Յաշարը նշել է, որ Էրդողանի ռեժիմը պատրաստվում է մի նոր կոտորած իրականացնել Սինջարում՝ աջակցելով Իսլամական պետության ավազակախմբերին․
«Ասում եմ Էրդողանի ռեժիմ, քանի որ այնտեղ անձի բռնապետություն է։ Այնտեղ ո՛չ խորհրդարան, ո՛չ օրենք կա։ Էրդողանն իշխանության գալուց ի վեր բնության դեմ էլ է հանցագործություն գործել։ Մենք բոլորս այդ հանցագործությունների վկաներն ենք»,- շեշտել է բանախոսը և հավելել է, որ աշխարհի և հասարակության աչքերի առջև երեխաները սպանվում են միայն նրա համար, որ քուրդ են:
Նշելով, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանության տարիներին մեծացել է կանանց նկատմամբ ճնշումը՝ Յաշարը հայտարարել է, որ միջազգային կառույցներն ու Եվրոպան իր շահերի համար փակում են աչքերը, իսկ էրդողանը ճամբարներում ավազակախմբեր է պատրաստում և ուղարկում Սիրիա։ Նա նշել է, որ Էրդողանը փորձում է կոծկել ճշմարտությունը, սակայն անգամ հարյուր հանցագործությունը բավական է բռնապետի դատապարտման համար։ Մելիքե Յաշարը կոչ է արել միջազգային կառույցներին միջազգային պայմանագրերի համաձայն ընդունել, որ Էրդողանը բռնապետ է և դատպարտել նրան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |