Հասարակական10:52, 25 Սեպտեմբեր 2021
Թուրքիայից Ռուսաստան արտահանվող մրգերի ու լոլիկի մեջ հայտնաբերվել են վտանգավոր բացիլներ
Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) Թուրքիայից բերված մրգերի մեջ հայտնաբերել է շագանակագույն մոնիլիզային փտախտ (Moniliniafructicola), իսկ լոլիկի մեջ՝ շագանակագույն կնճռոտության վիրուս:
Ռուսական ծառայությունը հայտնում է, որ դեռևս շարունակում է Թուրքիայից ներկրվող բանջարեղենի և մրգերի մեջ արձանագրել թունաքիմիկատների բարձր մակարդակ: Գերատեսչության տվյալներով՝ 2021 թվականին ներմուծված մթերքի մեջ հայտնաբերվել է «թունաքիմիկատների և ագրոքիմիական նյութերի մնացորդային քանակի պարունակության հիգիենիկ չափանիշների գերազանցման» 79 դեպք:
Россельхознадзор-ի ներկայացուցիչները նաև հայտարարել են ԳՄՕ արտադրանքի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու մասին:
Թուրքիայի ի պատասխան արձագանքել են, որ «արտահանման ընթացքում իրենք ուշադիր են ռուսական պահանջների կատարման հարցում» և կանեն ամեն ինչ, որպեսզի կանխեն վտանգավոր արտադրանքի արտահանումը Ռուսաստան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բուլղարիան «acetamiprid» է հայտնաբերել Թուրքիայից ներմուծված նռներում: Դրանք սահմանից հետ են ուղարկվել:
Նախկինում ռուս զբոսաշրջիկները Թուրքիայի զբոսաշրջային եկամուտների զգալի մասն էին ապահովում:
«Հաջողակ քաղաքական գործիչների շարքում 5.6 միավորով առաջին տեղում Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն է։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցը Մարկո Ռուբիոին անվանել է «Թուրքիայի թշնամի»։
Պաշտոնական Անկարան մտադիր է Թրամփի կառավարման շրջանում լուծել 4 հիմնական հարց, որոնք չի հաջողել լուծել Ջո Բայդենի նախագահության շրջանում։
Դեպքին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Բայցևայնպես Թուրքիայի նախագահը հրավիրված չէ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը:
Իմամօղլուի դեմ մեղադրանք է առաջադրվել Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |