Քաղաքական15:35, 25 Սեպտեմբեր 2021
Էրդողանը՝ ռուս-թուրքական և թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթօրյա նամազից հետո պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին և առաջիկայում Ռուսաստան կատարելիք այցին:
Էրդողանը, թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին խոսելիս, դժգոհել է դրանց և ԱՄՆ նախագահ Բայդենի հետ հարաբերությունների մակարդակից: Նա նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, որպես ՆԱՏՕ անդամ երկրներ, այլ մակադրակի վրա պետք է լինեն, իսկ եթե այդպես չեն, ուրեմն պետք է այդ մասին բարձրաձայնել:
Այս համատեքստում Էրդողանը նշել է. «Ես մինչև եղած ԱՄՆ ղեկավարներից ոչ մեկի հետ նման իրավիճակում չեմ հայտնվել, սակայն այժմ, ցավոք, նման իրավիճակում ենք, բայց ԱՄՆ-ում մեր կապերը/հարաբերությունները, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, այսպիսին չպետք է լինեն»:
Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին՝ նրանց մեծ քանակությամբ զենք-զինամթերք մատակարարելով:
Էրդողանի խոսքով՝ քանի դեռ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը նման կերպ է գործում, Թուրքիան էլ այդ մասին ամբողջ աշխարհին կպատմի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպման օրակարգի վերաբերյալ հարցին էլ Էրդողանը հետևյալ կերպ է արձագանքել. «Սիրիայում ռեժիմը (Բաշար Ասադի իշխանությունը), ցավոք, մեզ համար մեր երկրի հարավում բավականին մեծ սպառնալիք է ներկայացնում: Այս հարցում, որպես բարեկամ երկիր, պարոն Պուտինից, ավելի ճիշտ Ռուսաստանից, տարբեր մոտեցումներ եմ ակնկալում, որպիսին պահանջում է մեր համերաշխությունը: Այս պայքարն էլ հարավում միասին պետք է մղենք: Հիմա, ինչպես երևում է, ԱՄՆ-ն Սիրիայի հարցում էլ առանձնապես շահագրգիռ չէ: Ո՞վ կա այնտեղ՝ Իրանը, Ռուսաստանը և մենք: Արդարացիորեն, եթե ցանկանում ենք այն խաղաղության ավազան դարձնել, պետք է իրար հետ բանակցենք, կիսենք: Այս ենք բանակցելու:
Բացի այդ Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերություններն էլ ավելի առաջ տանելու ջանքեր ենք գործադրում: Մեր նպատակն է երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |