Քաղաքական10:45, 27 Սեպտեմբեր 2021
Էրդողանը դատապարտված է կախման թե՛ Ամերիկայից և թե՛ Ռուսաստանից
Թուրքական «Arti Gerçek» թերթի տնօրեն Էրգուն Բաբահանը և Ֆեհիմ Թաշթեքինը անդրադարձել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստան այցից առաջ արած հակասական հայտարարություններին:
Նյու Յորք կատարած այցի ընթացքում խոսելով թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին՝ Էրդողանը, ըստ թուրք վերլուծաբանների, փորձել է այն «վարդագույն քողի ներքո» ներկայացնել:
Թուրքիայի նախագահը մասնավորապես նշել էր, որ վերջին քննադատական զարգացումները ևս մեկ անգամ ցույց են տվել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև գործընկերության կարևորությունը: Պետությունները կարող են նաև ժամանակ առ ժամանակ կարծիքների տարբերություններ ունենալ: Մենք հավատում ենք, որ դրանք կարելի է հաղթահարել երկխոսության միջոցով ՝ փոխադարձ հարգանքի շրջանակներում:
ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի ելույթում Էրդողանը հանդես եկավ հայտարարություններով, որոնք Ռուսաստանի դեմ էին ուղղված Ղրիմի հարցում : Այդ հայտարարությունները հանդիպեցին Մոսկվայի կոշտ արձագանքին:
Չնայած Նյու Յորքում գործադրած մեծ ջանքերին ՝ Էրդողանը, որը չկարողացավ հանդիպել Ջո Բայդենի հետ և հանդիպման համառ պահանջները մերժվեցին: Թուրքիա վերադառնալուց հետո Էրդողանն սկսեց արդեն կոշտ հռետորաբանություն կիրառել ԱՄՆ դեմ և «սիրո ուղերձներ» հղեց Պուտինին: Այնուհետև, երբ Ռուսաստանը հայտնաբերեց, որ Թուրքիայից ներկրված լոլիկները վարակված են և ետ վերադարձրեց դրանք, Էրդողանն ասաց.
«Ես մինչ այժմ ԱՄՆ ոչ մի նախագահի հետ երբեք նման իրավիճակում չեմ հայտնվել: Ցավոք, մենք հիմա նման իրավիճակում ենք, և ԱՄՆ -ում մեր հարաբերությունները՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկու երկիր նման բնույթ չպետք է ունենային: Դժբախտաբար, ներկայումս ԱՄՆ -ն սպասվածից շատ ավելի է աջակցում ահաբեկչական կազմակերպություններին: Նրանց տալիս է մեծ քանակությամբ զենք և զրահատեխնիկա»:
Իր այս հայտարարությունից հետո Էրդողանն արդեն փորձել է սիրաշահել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նշելով, որ նրանից սպասումներն ամենևին այլ են իրենք միասին պետք պայքար մղեն Սիրիայում խաղաղություն հաստատելու համար:
«Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները շատ ավելի զարգացնել»,- հայտարարել էր Էրդողանը:
Թուրք վերլուծաբաններն այս առումով եկել են հետևյալ եզրահանգման.
Թուրքիան ձախողվեց Նյու Յորքում,
Էրդողանը շատ համառեց, բայց չկարողացավ հանդիպել Բայդենի հետ,
Եթե Ղրիմի հարցը շարունակվի շահարկվել, ապա Ռուսաստանը կարող է գործի դնել քրդական խաղաքարտը,
Ասադ-Պուտին հանդիպումը շատ կարևոր է Իդլիբի համար,
Նախորդ օրը 140 օդային հարված է հասցվել Իդլիբին,
Բայդենի վերաբերմունքը Պուտինի ձեռքերին ազատություն տվեց,
Էրդողանը դատապարտված է և կարիքն ունի թե՛ ԱՄՆ-ի, և թե՛ Ռուսաստանի,
Էրդողանի մեծ սխալները Ռուսաստանին դարձրեցին կարևոր դերակատար Մերձավոր Արեւելքում,
Թուրքիայում վերացել է պետության տրամաբանությունը,
Էրդողանը տարածաշրջանում Իսրայելին ավելի ուժեղ դարձրեց,
Պուտինը չի ցանկանում, որ թույլ Էրդողանը կորցնի իշխանությունը, նա մի քայլ հետ կանի Իդլիբում:
Էրդողանյան Թուրքիան դիվանագիտության մեջ դոնկիխոտություն է անում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |