Քաղաքական11:13, 28 Սեպտեմբեր 2021
Թուրքիայի պաշտպանության նախարարը ՌԴ-ին մեղադրել է Իդլիբի շուրջ պայմանավորվածությունը խախտելու մեջ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը մասնակցել են տեսակոնֆերանսի, որի ընթացքում Աքարն անհանգստություն է հայտնել վերջին շրջանում Սիրիայի Իդլիբ նահանգում Ռուսաստանի ավիահարվածների կապակցությամբ:
Աքարի խոսքով՝ Թուրքիան հավատարիմ է Իդլիբի շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությանը: Սակայն ընդգծել է, որ վերջին շրջանում Իդլիբում ավելացել են օդային հարվածները, ինչը հակասում է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթներին: Թուրք նախարարը նշել է, որ այդ առումով ռուս-թուրքական բանակցությունները շարունակվում են:
Օրերս լուրեր շրջանառվեցին այն մասին, որ սեպտեմբերի 29-ին կայանալիք Թուրքիայի ու ՌԴ նախագահների հանդիպմանը ընդառաջ ռուսական օդուժը սկսել է ինտենսիվորեն հարվածներ հասցնել ահաբեկչական խմբավորումների հենակետերին Իդլիբում: Ըստ մամուլի՝ երկու նախագահների հանդիպման օրակարգային հարցը լինելու է Սիրիայի թեման:
Տեղեկացնենք, որ փոխըմբռնման հուշագիրը Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ստորագրվել է 2019-ին, ըստ որի՝ Սիրիայի հյուսիս-արևելքը բաժանվում է պատասխանատվության գոտիների՝ Թուրքիայի, Սիրիայի կառավարական ուժերի ու Ռուսաստանի միջև։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |