Իրավական17:21, 28 Սեպտեմբեր 2021
Թուրքիայում նախագահին վիրավորելու մեղադրանքով 6 տարում 160․169 հետաքննություն է սկսվել
Թուրքիայում յոթ տարվա ընթացքում երկրի նախագահին վիրավորելու մեղադրանքով 160․169 հետաքննություն է սկսվել, դրանցից 35․507-ի դեպքում քրգործ է հարուցվել, արդյունքում 3․625 մարդ դատապարտվել է ազատազրկման։
Թուրքիայի արդարադատության նախարարությունը 2020 թվականի վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել, ըստ որի՝ հայտնի են դարձել նաև Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի վերաբերյալ տվյալները։
Այդ հոդվածով 1-4 տարվա ազատազրկման պատիժ է նախատեսված երկրի նախագահին վիրավորելու համար։ Ըստ զեկույցի՝ 2020 թվականին այդ հոդվածի հիմքով սկսված 31․297 հետաքննություններից 7․790-ի դեպքում դատախազությունը որոշել է հանրության անունից քրեական գործ հարուցել։
Ընդհանուր առմամբ 2014-2020 թթ․ ընթացքում Թուրքիայի քրեական դատարաններում 299-րդ հոդվածի հիման վրա մեղադրանք է առաջադրվել 38․608 քաղաքացու։ Ընդ որում, մեղադրյալներից 322-ը 12-14 տարեկան են եղել, 785-ը՝ 15-17 տարեկան, իսկ 258-ը՝ օտար երկրների քաղաքացիներ։
Մեղադրյալներից 12․881-ը տարբեր պատիժներ են ստացել, նրանցից 3․625-ը դատապարտվել են ազատազրկման։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |