Քաղաքական14:04, 28 Սեպտեմբեր 2021
Սպասվում է, որ Սոչիում Պուտինը և Էրդողանը կքննարկեն «Զանգեզուրի միջանցքի» հարցը
Մեկուկես տարվա դադարից հետո Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները դեմ առ դեմ հանդիպելու են ծովափնյա Սոչի քաղաքում սեպտեմբերի 29-ին։ Հանդիպման օրակարգում, ըստ թուրքական մամուլի բնորոշման, լինելու են բարդ հարցեր, որոնք կուտակվել էին այս ընթացքում։
Ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը նշում է, որ նախքան հանդիպումը Էրդողանն արել է երկու հայտարարություն, որից մեկը զայրացրել է Մոսկվային, իսկ մյուսը `գոհացրել: Խոսքը Ղրիմի և «S-400»ների վերաբերյալ Էրդողանի արած հայտարարությունների մասին է։ Մի դեպքում նա օգտագործել է «Ղրիմի բռնակցում» ձևակերպումը, իսկ մյուս դեպքում՝ ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնել, որ Անկարան ռուսական «S-400»ների նոր խմբաքանակ կգնի։Ղրիմի կնճռոտ հարցից բացի Մոսկվային անհանգստացնում է Թուրքական անօդաչու թռչող սարքերի վաճառքը Ուկրաինային։
Բայցևայնպես Ռուսաստանի համար օրակարգի ամենակարևոր թեման լինելու է Իդլիբում տիրող իրավիճակը։ Բանն այն է, որ 2018-ին ռուսները և թուրքերը համաձայնության էին եկել ընդդիմադիր և կառավարական ուժերի միջև բուֆերային գոտի ձևավորելու, չափավոր ընդդիմադիրներին ահաբեկչական խմբավորումներից տարանջատելու և ծանր զրահատեխնիկան դուրս բերելու հարցում։ 2018-ից ի վեր, սակայն, Մոսկվան Անկարային մեղադրում է այդ համաձայնության դրույթները կատարելու հարցում դանդաղկոտություն ցուցաբերելու համար։ Անկարան էլ իր հերթին պնդում է, որ Սիրիայի գործող վարչակազմը սպառնալիք է՝ ուղղված իր ազգային անվտանգությանը։
«Իսկ Թուրքիայի համար Սոչիում առաջնահերթ խնդիրը լինելու է բնական գազի դեֆիցիտի հրատապ փակումը։ Առջևում ձմեռ է։ Խնդիրը հրատապ է, քանի որ անցյալ տարի պաշտոնապես բացված «Թուրքական հոսք» գազամուղի գործարկման պատճառով դադարեցվել են «Անդրբալկանյան» (Արևմտյան) գազատարով ռուսական գազի մատակարարումները»,- գրում է «Cumhuriyet»-ը։
Աղբյուրը նաև նշում է, որ Սոչիում սպասվում են այնպիսի հարցերի քննարկումներ, ինչպիսիք են ռուսական զենքի նոր գնումները, Նախիջևանը Ազդրբեջանին կապող «Զանգեզուրի միջանցքը» և Լիբիայի հարցը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |