Տարածաշրջան15:08, 01 Հոկտեմբեր 2021
Միցոտակիս․ «Հունաստանը մտադրություն չունի Թուրքիայի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել»

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, անդրադառնալով հունական նավատորմի համալրման շրջանակներում Ֆրանսիայի հետ կնքված ֆրեգատների (ռազմանավ) պայմանագրին, նշել է, որ իրենք մտադրություն չունեն Թուրքիայի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել։
Աթենքի ժողովրդավարության ֆորումում ամերիկացի լրագրողի հարցին ի պատասխան՝ Հունաստանի վարչապետը մեկնաբանել է նաև պայմանագրում տեղ գտած «փոխադարձ օգնության» վերաբերյալ կետը։ Նա շեշտել է, որ վերոհիշյալ հոդվածի համաձայն երկու երկրներից մեկի վրա հարձակման դեպքում մյուսը պարտավորվում է օգնություն ցուցաբերել դաշնակցին։
«Ըստ իս՝ այս ռազմավարական համագործակցությունը Եվրոպայում գործող պայմանագրերում տեղ գտած փոխօգնության հոդվածից ավելին է։ Հոդվածի ձևակերպումը, ըստ ամենայնի, ավելի ուժեղ է և մատնանշում է այն կարևորությունը, որը Ֆրանսիան ավելի լայն առումով տալիս է Արևելյան Միջերկրականին»,-ընդգծել է Միցոտակիսը։
Նշենք, որ Հունաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրված նոր պաշտպանական պայամանագրի շրջանակում Հունաստանը երեք նոր ֆրեգատ է (պահակային ծառայության ռազմանավ) գնելու Ֆրանսիայից։ Ըստ ֆրանսիական մամուլի՝ նոր պայմանագիրը 5 միլիարդ դոլար արժողությամբ է, իսկ ըստ թուրքական մամուլի՝ 3 մլրդ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |