Քաղաքական16:03, 05 Հոկտեմբեր 2021
Էրդողանի վարկանիշը շարունակում է ընկնել, իսկ «Գորշ գայլերի» քաղաքական թևը կարող է նույնիսկ անցողիկ շեմը չհաղթահարել
Թուրքիայում դարձյալ սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել՝ քաղաքական ուժերի վարկանիշը պարզելու նպատակով:
Սեպտեմբեր ամսին կայացած հարցումների վերջնական արդյունքները հրապարակվել են «Սոցիալ-քաղաքական հետազոտությունների կենտրոնի» կողմից:
Ըստ այդ հարման արդյունքների՝ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AKP-ԱԶԿ) օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների միայն 32.3%-ը: Երկրորդ տեղում Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր, քեմալիստական ուղղվածության «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն է (CHP-ԺՀԿ), որը չափազանց մոտեցել է ԱԶԿ-ին: ԺՀԿ-ի օգտին պատրաստ են քվեարկելու հարցվածների 30.9%-ը:
Վերջին տարիներին Էրդողանի և իշխող կուսակցության թիվ մեկ դաշնակից, «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցությունը» (MHP-ԱՇԿ) սոցիոլոգիական հարցումների արդյունքներով չի կարողանալու հաղթահարել անցողիկ շեմը և ըստ հրապարակված թվերի ունի 7.8% վարկանիշ: Երրորդ տեղում «Լավ» կուսակցությունն է (İYİ Parti) 12.1, իսկ չորրորդ տեղում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»՝ 11.3% վարկանիշով:
Մնացած կուսակցությունների, այդ թվում՝ նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և նախկին արգործնախարար Ալի Բաբաջանի ղեկավարած կուսակցությունները ունեն 2%-ից էլ ցածր վարկանիշ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |