Հասարակական14:22, 05 Հոկտեմբեր 2021
Թուրքիայի մեջլիսում առաջարկում են «Պանդորայի փաստաթղթերն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած նոր օֆշորային թղթապանակը, որը հայտնի է «Պանդորայի փաստաթղթեր» անունով, քննարկման առարկա է դարձել Թուրքիայի խորհրդարանում (մեջլիսում):
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Քեմալ Փեքյոզը փաստաթղթերն ուսումնասիրելու համար մեջլիսում քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկ է ներկայացրել:
Առաջարկի հիմնավորման հատվածում Փեքյոզն ընդգծել է, որ քննիչ հանձնաժողովը պետք է բացահայտի «Պանդորայի փաստաթղթերում» ներառված Թուրքիայի քաղաքացիներին և թուրքական կազմակերպությունները, ուսումնասիրի նրանց առևտրային գործունեությունը, ինչպես նաև հստակեցնի, թե ինչ կարգ պետք է կիրառվի օֆշորային գոտիներում արված գործարքների հարկումը սկսելու համար:
Օֆշորային գործարքների մասին նոր թղթապանակը, որտեղ 12 միլիոնից ավել փաստաթուղթ կա, երբևէ արված ամենամեծ արտահոսքն է, որի շնորհիվ բացահայտվել են աշխարհի հարյուրավոր առաջնորդների, քաղաքական գործիչների և գործարարների գաղտնի գործարքներն ու ակտիվները:
Թուրքիայից ևս ներկայացուցիչներ կան «Պանդորայի փաստաղթեթերում»: Նշվում է 220 անուն, որոնց շարքում ամենանշանակալին Թուրքիայի ամենահարուստ ընկերություններից «Rönesans Holding»-ի անունն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |