Իրավական17:49, 05 Հոկտեմբեր 2021
Լրագրող Այշե Քարային մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում Թուրքիայում

Լրագրող Այշե Քարայի դեմ «Ժողովրդավար հասարակության կուսակցության» (ԺՀԿ-DTK) դատավարության շրջանակում քրեական գործ է հարուցվել: Նա մեղադրվում է ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ:
Լրագրողին սպառնում է 7 տարի 6 ամսից մինչև 15 տարվա ազատազրկում: Նշվում է, որ դատախազությունը պահանջել է նաև Քարայաին զրկել մի շարք իրավունքներից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դատական առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Դիարբեքիրի ծանր հանցագործությունների 5-րդ դատարանում:
Նշենք, որ լրագրողը կասկածվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության անդամ լինելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Kurdish Monitoring. «Թուրքիայում քրդերենի նկատմամբ սահմանափակումները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ են կրում»:

Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։

Ընդդիմադիր կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելից պահանջվում է 15.000 դոլար՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ԱԴՖ) շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Իսրայելի վարչապետն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարարի այն հայտարարությանը, թե Թուրքիան մտադրություն չունի Սիրիայում հակամարտել Իսրայելի հետ։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդի հետ շփումների մեջ գտնվող DEM կուսակցության անդամները հայտնել են, որ գործընթացը լինելու է շարունակական:
Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:
Ամերիկյան մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Թրամփը նախատեսում է մերձավորարևելյան շրջագայությանն ավելացնել նաև Թուրքիա այցը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |