Տարածաշրջան14:17, 06 Հոկտեմբեր 2021
Թուրքիայի մեջլիսում խտրականություն է դրսևորվում քրդերեն լեզվի նկատմաբ
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում՝ խորհրդարանում, այս տարի ներդրվել է էլեկտրոնային համաժամանակյա թարգմանության համակարգ։ Համակարգում թարգմանվող լեզուների շարքում ներառվել են ֆրանսերենը, ռուսերենը, անգլերենն ու արաբերենը, իսկ քրդերենին տեղ չի հատկացվել։
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Դանըշ Բեշթաշը խորհրդարանում քննադատել է այդօրինակ գործելոճը՝ համարելով դա խտրականության դրսևորում։
«Քիչ առաջ ստուգեցինք․ այժմ մենք ունենք 4 լեզվով համաժամանակյա թարգմանության համակարգ՝ անգլերեն, արաբերեն, ռուսերեն և ֆրանսերեն։ Բայց չկա քրդերեն թարգմանություն։ Արդյո՞ք այս խորհրդարանում արաբ, ռուս, ֆրանսիացի կամ անգլիացի կա։ Խտրականությունը ևս մեկ անգամ ընդգծելու համար նշեմ այն փաստը, որ այս խորհրդարանում քուրդ պատգամավորներ կան և քրդերեն թարգմանություն պիտի լինի»,-դժգոհել է ընդդիմադիր պատգամավորը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հեռախոսազրույցի ընթացքում Ֆիդանը շեշտել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն վճռական են որպես երկու դաշնակից շարունակել իրենց համագործակցությունը փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա։
Արտգործնախարարները քննարկել են Սիրիայի վերջին իրադարձությունները և տարածաշրջանային հարցերը։
«Բանակցությունները շարունակվում են։ Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի»,- նշել է Աբու Քասրան։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |