Տնտեսական16:08, 08 Հոկտեմբեր 2021
Թուրքիայում աշխատաժամերի շաբաթական միջին տևողությունը ամենաերկարն է Եվրոպայում

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) տվյալների համաձայն՝ Թուրքիան առաջին տեղում է այն երկրների ցանկում, որտեղ աշխատանքային ժամերի շաբաթական միջին տևողությունն ամենից երկարն է։
2020 թվականի դրությամբ Թուրքիայում շաբաթական միջին աշխատաժամերի քանակը կազմում է 45․6 ժամ։ Իսկ եվրոպական երկրներից օրինակ Դանիայում այդ ցուցանիշը կազմում է 32․5 ժամ, Նիդերլանդներում՝ 29 ժամ, Ֆրանսիայում և Բելգիայում 36 ժամ, Հունաստանում և Չեխիայում՝ 39 ժամ։
OECD զեկույցում չի նշվում, սակայն, թե որքանով է տարբեր երկրներում փաստացի աշխատանքային ժամերի քանակը տեղավորվում այդ երկրի օրենքների սահմաններում։ Թուրքիայի դեպքում, ըստ թուրքական մամուլի, օրենքով նախատեսված է շաբաթական առավելագույնը 45 աշխատաժամ։
Իսկ օրինակ Անգլիայում օրենքով նախատեսված է շաբաթական առավելագույնը 48 աշխատանքային ժամ, սակայն ըստ հետազոտության անգլիացիները աշխատում են միջինում շաբաթական 36․3 ժամ։
Մասնագետները համոզված են, որ չափից դուրս երկար աշխատանքային շաբաթն ու հավելյալ աշխատաժամերը միայն բացասաբար են ազդում աշխատանքի արդյունավետության վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |