Իրավական11:46, 11 Հոկտեմբեր 2021
Դատարանի որոշմամբ Հրանտ Դինքի ընտանիքը կստանա 1.5մլն լիրա փոխհատուցում
Թուրքիայի Պետական խորհուրդը (Danıştay-բարձրագույն վարչական դատարան) հաստատել է «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի, նրանց զավակների՝ Սերա, Դելալ և Արատ Դինքերի 1.5 միլիոն լիրա (շուրջ 168.000 դոլար) փոխհատուցման պահանջը բավարարող Ստամբուլի 6-րդ վարչական դատարանի որոշումը։
Պետական խորհուրդն այդպիսով չի բավարարել Թուրքիայի ներքին գործեի նախարարության (ՆԳՆ) բողոքը և ընդունել է Դինքի ընտանիքի այն պնդումը, որ ՆԳՆ-ն ծանր ծառայողական թերացում և օբյեկտիվ պատասխանատվություն է ունեցել ընտանիքի հայր, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործում։
Հիշեցնենք, որ Դինքի ընտանիքը Թուրքիայի ՆԳՆ-ի դեմ հայց էր ներկայացրել Ստամբուլի 6-րդ վարչական դատարան։ Նրանք պնդել էին, որ նախարարությունը ծառայողական թերացում է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործում։ Դինքի ընտանիքը պահանջել էր 1.5 միլիոն թուրքական լիրայի փոխհատուցում, որից 500 հազարը՝ նյութական, իսկ 1 միլիոնը բարոյական վնասի համար։ Դատարանը միաձայն բավարարել էր հայցը, սակայն ՆԳՆ-ն բողոքարկել էր դատարանի վճիռը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ամբողջ աշխարհում օրեցօր աճում է հանցավորության մակարդակը և ձերբակալված անձանց թիվը ու, ըստ այդմ, հրապարկվել է այն երկրների ցանկը որտեղ գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը։
Ավելի ուշ պարզվել է, որ ոստիկանների կողմից բերման ենթարկված անձը ծագումով սիրիացի է:
Սոցհարցումն անցկացվել է Թուրքիայի 26 նահանգներում՝ 1800 քաղաքացու մասնակցությամբ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Փայլանը նշել էր, որ «Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանին երեքից հինգ տարի է հարկավոր դրան դիմակայելու համար»:
Պոլսահայ լրագրողի համոզմամբ՝ Անկարան հիմա վարում է այնպիսի քաղաքականություն, որը դադարել է Հայաստանը և հայկական ներկայությունը Թուրքիայում դիտել որպես սպառնալիք։
Ստորագրված արձանագրությունները ներառում են համատեղ ներդրումային և համագործակցության ծրագրեր:
Այդ գումարը նախատեսված է եղել Թուրքիայում առաջին «Akkuyu» ատոմակայանի համար, որը կառուցվում է «Ռոսատոմ»-ի նախագծով։
Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունն անհանգստացրել է Թուրքիային:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |