Հասարակական16:59, 11 Հոկտեմբեր 2021
Սոցհարցում. Կմնա՞ Էրդողանի գլխավորած կուսակցությունը իշխանության ղեկին

Թուրքիայում գործող «MetroPOLL» հետազոտությունների կենտրոնի հիմնադիր ղեկավար Օզեր Սենջարը ներկայացրել է 2021թ․ սեպտեմբերին անցկացված սոցհարցման արդյունքները։ Կենտրոնը հարցում է արել քաղաքացիներին, թե ըստ իրենց՝ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ-AKP) կհաղթի, թե կպարտվի գալիք ընտրություններում։
Հարցման մասնակցիների 53.7 տոկոսը կարծիք է հայտնել, որ ԱԶԿ-ն գալիք ընտրություններում կորցնելու է իշխանությունը, իսկ 37.8 տոկոսը նշել է, որ ԱԶԿ-ն կշարունակի մնալ իշխանության ղեկին։ Սոցհետազոտությանը մասնակցել են նաև իշխող կոալիցիայում ներկայացված ԱԶԿ-ի և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) անդամները։
«2018թ․ հունիսի 24-ի խորհրդարանական ընտրություններում ստացված քվեները հաշվի առնելով՝ ԱԶԿ-ն կհաղթի՞ արդյոք գալիք ընտրություններում» հարցին ի պատասխան՝ հարցմանը մասնակցած ԱԶԿ-ականների 65.8 տոկոսը և ԱՇԿ-ականների 55.2 տոկոսը տվել է դրական պատասխան։ Իսկ ԱԶԿ-ականների 25.7 տոկոսը և ԱՇԿ-ականների 38.3 տոկոսը նշել է, որ ԱԶԿ-ն կկորցնի իշխանությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |