Տնտեսական11:34, 12 Հոկտեմբեր 2021
Թուրքական լիրան թարմացրել է արժեզրկման պատմական ռեկորդը
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, հոկտեմբերի 12-ի առավոտյան դոլարի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել։
Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր հոկտեմբերի 11-ին, 1 դոլարի դիմաց՝ 9.0185 թուրքական լիրա փոխարժեք, իսկ այս պահին արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 դոլար/ 9.0398 լիրա փոխարժեքով:
Եվրո-լիրա փոխարժեքն էլ հետևյալ պատկերն ունի՝ 1 եվրո / 10.43 լիրա, իսկ ֆունտ ստերլինգ-լիրա փոխարժեքը հետևյալն է՝ 1 ֆունտ ստելինգ / 12.27 լիրա։
Նշվում է, որ դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկումը կապված է Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահի՝ Թուրքիայի մեջլիսում բյուջեի ծրագրի ներկայացման հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Իրաքի առևտրի նախարար Աթիր Դավուդն անդրադարձել է Թուրքիայի հետ ունեցած առևտրատնտեսական հարաբերություններին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |