Քաղաքական12:53, 13 Հոկտեմբեր 2021
Թուրք գեներալի կարծիքով ՌԴ-ն կարող է թույլ տալ թուրքերին ռազմական նոր օպերացիա սկսել քրդեի դեմ Սիրիայում
Թուրքական մամուլում և վերլուծական շրջաններում շարունակում են խոսել Սիրիայում Թել Ռըֆաթի ուղղությամբ քրդական ուժերի դեմ Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողությունների մասին: Այդ հարցի շուրջ թուրք պահեստազորային գեներալ-լեյտենենանտ, վերլուծաբան Նայիմ Բաբուրօղլուն թուրքական ընդդիմադիր «Cumhurriyet» թերթի հետ կիսվել է իր կանխետսումներով և մտքերով:
Օրերս Թուրքիայի նախագահը կառավարության ժողովից հետո ակնարկեց, որ Թուրքիայի «համբերության բաժակը լցվել է» և կարող է ռազմական գործողություն իրականացվել՝ կամ թուրքական բանակի, կամ էլ Սիրիայի այդ հատվածում ազդեցիկ ուժերի միջոցով:
Ըստ նրա, եթե իր կանխատեսումները նոր ռազմական գործողության մասին իրականություն դառնան, ապա այն տեղի կունենա միայն Ռուսաստանի հետ համաձայնության դեպքում :
Վերլուծաբանի դիտարկմամբ, եթե Թուրքիան գնա այդ քայլին, ապա Անկարային անհրաժեշտ է նաև օդային հարվածներ հասցնել, իսկ այդ օդային տարածքի մի մասը գտնվում է ռուսական և ամերիկյան ուժերի վերահսկողության տակ: Այդ իսկ պատճառով նա ենթադրում է, որ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ՌԴ ու Թուրքիայի նախագահների միջև բանակցություններ են եղել այդ հարցի շուրջ:
«Իդլիբից թուրքական զորքի դուրս գալու դիմաց Ռուսաստանը կարող է կանաչ լույս վառել թուրքական բանակի առաջ Թել Ռըֆաթում ռազմական գործողություն իրականացնելու համար: Չեմ կարծում, որ թուրքական ուժերը, կամ «Սիրիայի ազատ բանակը» ցամաքային ռազմական գործողություն կիրականացնի առանց Ռուսաստանի հետ համագործակցության: Առանց օդային ուժերի աջակցության նման ռազմական օպերացիան չափազանց վտանգավոր կլիներ, չեմ կարծում, որ քաղաքական իշխանությունը կգնար նման քայլի»,- ասել է սյունակագիրը:
Նա նաև նկատել է տալիս, որ Եփրատից արևելք ընկած հատվածի օդային տարածքը գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ, իսկ արևմտյան հատվածը՝ Ռուսաստանի, այդ իսկ պատճառով Թուրքիայի ռազմական գործողություններն առանց այդ երկու երկրների համաձայնության անհնարին է: Ըստ նրա, եթե Թուրքիան չստանա այդ երկու երկրների համաձայնությունն, Անկարան այնուամենայնիվ կարող է ռազմական գործողություն սկսել, բայց բավարարվելով միայն հրետանային հարվածներներով քրդերի հենակետերի վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |