Միջազգային12:08, 13 Հոկտեմբեր 2021
«Bloomberg»-ի «Էրդողանը սպասում է, որ Բայդենի հետ հանդիպմանը քննարկի զենքի պայմանագիրը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի ընթացքում պատրաստվում է հանդիպել և դիմել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ամերիկյան տասնյակ ռազմական ինքնաթիռներ գնելու թույլտվության համար։
Այս մասին ասվում է ամերիկյան «Bloomberg»-ի «Էրդողանը սպասում է, որ Բայդենի հետ հանդիպմանը քննարկի 6մլրդ դոլլար արժողությամբ զենքի պայմանագիրը» հոդվածում։
Հոդվածում նշվել է, որ Էրդողանն այդպիսով ծրագրում է կանխել Վաշինգտոնի կողմից զենքի վաճառքի խոշոր գործարքների արգելափակումը` կապված Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգի գնման հետ:
Թուրքական «Sözcü» թերթը հայտնում է, որ Անկարան սեպտեմբերի 30-ին 40 միավոր նոր F-16 կործանիչներ գնելու համար պաշտոնական դիմում է ներկայացրել Վաշինգտոնին, իսկ «Bloomberg»-ի հետ զրույցում երկու բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ նշել են, որ այդ պայամանագիրը 6 միլիարդ դոլլար արժողությամբ է լինելու։ Թուրք պաշտոնյանները, սակայն, ընդգծել են, որ Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգեր գնելու և Թուրքիայի դիրքորոշման անփոփոխության պատճառով դժվար է լինելու ԱՄՆ Կոնգրեսից թույլտվություն ստանալը։
Նրանք նաև նշել են, որ գագաթնաժողովում Էրդողանն այդ հարցերից է խոսելու Բայդենի հետ, սակայն «Bloomberg»-ն ընդգծել է, որ դեռևս կողմերի միջև հանդիպման մանրամասները և ամսաթիվը չի համաձայնեցվել։
ԱՄՆ-ի պետդեպի պաշտոնյան խուսափել է մեկնաբանություն տալ այդ հարցի վերաբերյալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։

Ամերիկայում գործող հունական «Helenik» համալսարանը նամակ է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |