Տարածաշրջան15:24, 13 Հոկտեմբեր 2021
Չավուշօղլու. «ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չեն պահում իրենց խոսքը»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Նիկարագուայի գործընկերոջ հետ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Սիրիայի խնդրին:
Օրեր առաջ Սիրիայի հյուսիսային շրջաններում սպանվել էին 2 թուրք ոստիկիան, 2-ը վիրավորվել էր, ինչը թուրքական կողմը որակել էր Սիրիայի քրդական ուժերի կողմից իրականացված «ահաբեկչական հարձակում»:
Չավուշղօլուն այս թեմայի համատեքստում հայտարարել է, որ Թուրքիան անելու է ամեն անհրաժեշտ գործողություն Սիրիան (հյուսիս, հյուսիս-արևելյան շրջանները) «ահաբեկիչներից» մաքրելու համար:
Չավուշօղլուի խոսքով՝ Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) իրականացրած հարձակումների համար պատասխանատու են նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ն:
Այս համատեքստում նա Ռուսաստանին մեղադրել է սիրիական Թել Ռըֆաթ և Մանբիչ շրջաններից «ահաբկիչներին» հեռացնելու մասին տված խոստումը չկատարելու մեջ:
«Հաշվի առնելով այն, որ նրանք (ԱՄՆ-ն և Ռուսաստանը) չեն պահում իրենց խոսքը՝ մեզ մնում է մեր գործն ինքնուրույն գլուխ բերել»,-շեշտել է Չավուշօղլուն:
Նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական YPG-ին համարում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) ճյուղավորումը:
Հիշեցնենք, որ Սիրիայում նոր հնարավոր ռազմական գործողություն սկսելու մասին ակնարկել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան: Նախօրեին նա, անդրադառնալով օրերս Սիրիայի հյուսիսում թուրք ոստիկանների վրա իրականացված հարձակմանը, ասել էր. «Մենք վճռական ենք տրամադրված մեր դեմ ծառացած սպառնալիքները չեզոքացնելու հարցում, դա կլինի կամ այնտեղի (Սիրիայի-խմբ) ազդեցիկ ուժերի, կամ էլ մեր սեփական միջոցներով: Մեր ոստիկանների դեմ իրականացված վերջին հարձակումները լցրել են մեր համբերության բաժակը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |