Տարածաշրջան12:31, 14 Հոկտեմբեր 2021
Թուրքիան Սիրիայի քրդերի դեմ նոր ռազմական օպերացիա է նախապատրաստում

Թուրքական լրատվամիջոցները շարունակում են քննարկել թուրքական զինված ուժերի հնարավոր ռազմական նոր գործողությունը Սիրիայի քրդերի դեմ:
Ավելի վաղ և՛ Թուրքիայի նախագահը, և՛ արտգործնախարարը ակնարկել էին նշյալ ռազմագործողության մասին: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ռազմական գործողությունները քրդերի դեմ իրականացվելու են Մանբիչ, Թել Թեմիր, Այն Իսա և Թել Ռըֆաթ շրջանների ուղղությամբ:
«Turkiye» պարբերականը հարցազրույց է անցկացրել Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումների հրամանատարների հետ, որոնց անունները չեն հրապարակվում: Ինչպես հայտնի է, Սիրիայի «Ազատ բանակը» համարվում է թուրքերի դաշնակիցը և Անկարան մեկ անգամ չէ, որ նրանց միջոցով կամ օգնությամբ Սիրիայի քրդերի դեմ ռազմական օպերացիաներ է իրականացրել:
Նշվում է, որ արդեն բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են ռազմագործողությունը սկսելու համար: Հիմա տեղի զինյալները սպասում են թուրքերի հրամանին:
Ավելի վաղ թուրք պահեստազորային գեներալ Նայիմ Բաբուրօղլուն ասել էր, որ առանց ԱՄՆ-ի ու Ռուսաստանի թույլտվության Թուրքիան չի կարողանա լիարժեք գործողություն իրականացնել քրդերի դեմ, քանի որ այդ տարածքի օդային սահմանը գտնվում է երկու գերտերությունների վերահսկողության տակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Նշվում է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայից դեպի Հալեպ և Իդլիբ էլեկտրաէներգիա և գազ փոխադրելու 2 նոր գծի վրա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |