Ռազմական12:10, 19 Հոկտեմբեր 2021
ԱՄՆ-ն հերքում է Էրդողանի պնդումները ամերիկյան կործանիչների վերաբերյալ
ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հերքել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե իբր Վաշինգտոնն Անկարային առաջարկել է գնել ամերիկյան արտադրության F-16 կործանիչները՝ գերժամանակակից F-35-երի փոխարեն:
Ի դեպ, F-35-երի համատեղ արտադրության ծրագրից ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել էր Ռուսաստանից ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։ Իսկ ԹուրքիանԱՄՆ-ին արդեն վճարել էր 1.4 մլրդ դոլար F-35-եր ձեռք բերելու համար:
«Պենտագոնը շարունակում է խորհրդակցությունները Թուրքիայի հետ F-35-երի վերաբերյալ վեճը հարթելու համար: Չեմ պատրաստվում կանխատեսել բանակցությունների արդյունքը: Չեմ էլ ցանկանում խորանալ մասնավոր խոսակցությունների մեջ, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ի ու Թուրքիայի կառավարությունների միջև», - ասել է խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է գնել F-16 կործանիչներ և արդյոք հնարավոր այդ գործարքի մեջ կարող է ներառվել այն 1.4 մլրդ դոլարը, որը թուրքական կողմը վճարել էր F-35-երի համար, Փրայսն ասել է. «ԱՄՆ-ն չի արել ոչ մի ֆինանսական առաջարկություն F-16-երի վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Reuters» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին ամերիկյան արտադրության 40 F-16 կործանիչների գնման, ինչպես նաև այդ տիպի 80 մարտական ինքնաթիռների արդիականացման խնդրանքով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |