Իրավական17:36, 19 Հոկտեմբեր 2021
Եվրադատարանը Թուրքիային հորդորել է փոփոխել Էրդողանին վիրավորանքներից պաշտպանող օրենքը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է ընդունել, որով Թուրքիային խորհուրդ է տվել փոփոխել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը: Այս հոդվածը քրեական հետապնդում է սահմանում Թուրքիայի նախագահին վիրավորելու համար:
ՄԻԵԴ-ը այս որոշմամբ բավարարել է Վեդաթ Շորլիի դիմումը, որը 2017թ. Facebook-ում տարածած լուսանկարի և ծաղրանկարի պատճառով դատապարտվել էր 11 ամիս 20 օրվա պայմանական ազատազրկման:
ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշվել է, որ Շորլիի կալանավորումը, ապա նաև ազատազրկման դատավճիռը խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որը վերաբերում է խոսքի ազատության իրավունքին: Նշվել է, որ այս կոնվենցիայի ոգուն հակառակ է նաև Թուրքիայի ՔՕ 299-րդ հոդվածը, որը նախագահի անձին ավելի բարձր պաշտպանվածություն է ապահովում, քան մյուսներին:
Եվրորպական դատարանը Թուրքիային պարտավորեցրել է որպես բարոյական փոխհատուցում Շորլիին 7500 եվրո վճարել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |