Հասարակական16:32, 20 Հոկտեմբեր 2021
Թուրքիայի նախագահն առաջարկում է բարձրացնել իր աշխատավարձը 14,4 տոկոսով

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված բյուջեի նոր նախագծով նախատեսվում է 2022 թվականին բարձրացնել երկրի նախագահ Թայիփ Էրդողանի աշխատավարձը 14.4 տոկոսով։ Եթե բյուջեի նախագիծն ընդունվի, Էրդողանի աշխատավարձը 88 հազար լիրայից դառնալու է 100 հազար լիրա, ինչը համարժեք է շուրջ 11 հազար ԱՄՆ դոլարի։
Ընդդիմությունը երեկվանից սոցիալական ցանցերում քննադատում է բյուջեի նախագծում տեղ գտած այդ առաջարկը։
«Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Օզգյուր Օզելը Twitter-ի իր միկրոբլոգում, հրապարակելով տարիների ընթացքում Թուրքիայի նախագահի աշխատավարձի աճը, նշել է, որ այն 4.5 անգամ գերազանցում է նվազագույն աշխատավարձը։
«Այս մեկ մարդը պետծառայողների, բանվորների, թոշակառուների նկատմամբ ժլատ է, իսկ իր նկատմամբ՝ առատաձեռն։ Պալատին շքեղություն, իսկ քաղաքացուն թշվառություն է բաժին հասնում»,-նշել է ընդդիմադիր գործիչը։
2018 թվականին նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ «Հայրենիք» (Memleket) կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, ևս արձագանքել է այդ առաջարկին։
Ինջեն սոցիալական ցանցի իր էջում տարածել է «100 750 լիրա․․․ Միապետ, որը բարձրացնում է իր աշխատավարձը» գրությամբ մի նկար և գրել է․ «Քե՛զ համար է կյանքը գեղեցիկ։ Ինքդ եփի՛ր, ինքդ կե՛ր»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |