Քաղաքական14:08, 20 Հոկտեմբեր 2021
Թուրքիան հաջողության չի հասել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխման հարցում
Թուրքիան կարող է ներառվել Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (FATF) «մոխրագույն ցուցակում», քանի որ հաջողություն չի գրանցել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխման գործում։
Այս մասին գրում է անգլիական Financial Times թերթը՝ հայտնելով, որ այդ որոշումը հաստատվելու է հինգշաբթի օրը Փարիզում կայանալիք ժողովում։ Նշվում է, որ որոշման արդյունքում կարող են նաև նվազել օտարերկրյա ներդրումները դեպի Թուրքիա։
Ըստ տեղեկությունների՝ Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբը նաև առաջարկել է, որ Թուրքիան հատուկ մշտադիտարկման ենթարկվի Միջազգային համագործակցության հետազոտության խմբի կողմից և այդ առաջարկը, ամենայն հավանականությամբ, ընդունվելու է։
«Մոխրագույն ցուցակում» են գտնվում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ալբանիան, Սիրիան, Հարավային Սուդանը, Եմենը և այլն։ Այդ ցուցակում ընդգրկվող երկրները հատուկ մոնիթորինգի են ենթարկվում և ռազմավարական թերությունների մատնանշման դեպքում պարտավորվում են վերացնել դրանք սահմանվող կոնկրետ ժամկետում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |