Տնտեսական17:19, 21 Հոկտեմբեր 2021
Էրդողանը հույս է հայտնել, որ 2021 թվականն կփակեն 9 տոկոսանոց տնտեսական աճով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձ է հղել Տարածաշրջանային ֆինանսական համաժողովի մասնակիցներին։ Տեսաուղերձում նշել է, որ համավարակի ժամանակաշրջանում համաշխարհային մակարդակով ներդրումները 35 տոկոսով նվազել են, մինչդեռ Թուրքիայում գրեթե անկում չի գրանցվել։ Ավելին՝ Էրդողանը հույս է հայտնել, որ 2021 թվականն իրենք փակելու են 9 տոկոսանոց տնտեսական աճով։
Թայիփ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան թե՛ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և թե՛ տնտեսության ոլորտում այլ երկրներից տարբերվող մեթոդաբանություն է կիրառել, ինչն էլ հենց նպաստելու է տարեվերջին սպասվող տնտեսական աճին։ Նա մասնավորապես նշել է, որ նույնիսկ համավարակի ամենաակտիվ տարածման շրջանում Թուրքիայում արտադրական, արդյունաբերական և լոգիստիկ աշխատանքները չեն դադարեցվել։ Դե մի բան էլ պետական աջակցություն է ցուցաբերվել գործարարներին, գյուղացիներին, արհեստավորներին և այլոց։
«2020-ին 1.8 տոկոս ցուցանիշով մենք այն երկրներից էինք, որոնք Մեծ քսանյակում (G20) գրանցել են ամենաբարձր աճը և ամենից շատն են մեծացրել արդյունաբերական արտադրանքի ծավալը։ Մենք պահպանեցինք այդ թափը՝ գրանցելով 2021թ․ առաջին եռամսյակում 7.2 տոկոս, իսկ 2-րդ եռամսյակում՝ 21.7 տոկոս աճ»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:

Նշվում է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայից դեպի Հալեպ և Իդլիբ էլեկտրաէներգիա և գազ փոխադրելու 2 նոր գծի վրա։

«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Նշվում է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայից դեպի Հալեպ և Իդլիբ էլեկտրաէներգիա և գազ փոխադրելու 2 նոր գծի վրա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |