Քաղաքական12:56, 21 Հոկտեմբեր 2021
Թուրքիայում ընդդիմադիր «Ազգ» դաշինքին կարող են միանալ նոր կուսակցություններ
Թուրքիայում այժմ իշխող «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքին ընդդիմադիր «Ազգ» (Millet) դաշինքը գալիք ընտրություններին կարող է մասնակցել կուսակցական նոր կազմով։
Այս մասին իր հոդվածում գրում է թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի լրագրողներից Սելդա Գյունեյսունը։ Լրագրողը հայտնում է, որ «Լավ» (İyi) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների և «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի վերջին հանդիպման ժամանակ քննարկվել է դաշինքն ընդլայնելու հարցը։
Սպասվում է, որ «Ազգ» դաշինքին կմիանան նաև Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի՝ «Ժողովրդավարություն և առաջընթաց» (ԺԱԿ-DEVA), նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ «Ապագա» (Gelecek) և գործարար, քաղաքական գործիչ Մուստաֆա Սարըգյուլի՝ «Թուրքիայի վերափոխման» (ԹՎԿ-TDP) կուսակցությունները։
Ըստ լուրերի՝ Սարգյուլն արդեն իսկ դրական է արձագանքել դաշինքին միանալու առաջարկին, իսկ մյուս կուսակցություններում դեռևս շարունակվում են քննարկումները։
Ստացվում է, որ «Ազգ» դաշինքը 2023թ․ ընտրություններին կարող է մասնակցել նոր կազմով, որի մեջ կմտնեն «Ժողովրդավարություն և առաջընթաց», «Ապագա», «Երջանկություն», «Ժողովրդավարություն», «Թուրքիայի վերափոխման», «Լավ» և «Ժողովրդահանրապետական» կուսակցությունները։
Ըստ նախնական տվյալների՝ դաշինքը ներկայանալու է ««Ժողովուրդը»-ը միայնակ է, «Ազգ»-ը՝ միասնական» (Cumhur tek, Millet birlik) կարգախոսով և քարոզարշավի ժամանակ հիմնական շեշտը դնելու է տնտեսության վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |