Ռազմական17:34, 21 Հոկտեմբեր 2021
Որքա՞ն է Թուրքիայի ռազմական ներկայությունն այլ երկրներում

Թուրքիայի մորհրդարանը 1 տարով ժամկետով երկարաձգել է Մալիում ու Հարավաֆրիկյան Հանրապետությունում ՄԱԿ-ի ուժերի կազմում թուրքական զորակազմի ներկայությունը: Նախօրեին էր Թուրքիայի խորհրդարան ներկայացվել Սիրիայում, Իրաքում և Լիբանանում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու միջնորդությունը։
Աղբյուրի հայտնած տեղեկության համաձայն՝ Թուրքիան այս կամ այն չափով ռազմական ներկայություն ունի 13 երկրում։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածքներում թուրքական զորակազմի թիվն այս պահի դրությամբ կազմում է 2500-ից մինչև10.000:
Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային շրջաններում թուրքական զորքի թիվը հասնում է 10.500:-ի
Արցախյան 2-րդ պատերազմից հետո Ադրբեջանի զավթած տարածքներում, թուրքական զորակազմի թիվը կազմում է 60 զինվորական: Նրանք ծառայություն են իրականացնում Ակնայում (Աղդամ) գտնվող մշտադիտարկման կենտրոնում:
Թուրքիան զինված ստորաբաժանումներ ունի նաև Լիբիայում, որի թվի մասին, սակայն, հստակ տեղեկատվություն չկա: Կատարում թուրքական զորախմբի թիվը կազմում է 2000, Ալբանիայում՝ 24, Սոմալիում՝ 2000, Հյուսիսային Կիպրոսում՝ 35.000-40.000, Լիբանանում՝ 100, Մալիում՝ շուրջ 5 տասնյակ, Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ ևս այդքան, Բոսնիա Հերցոգովինայում՝ 242, իսկ Կոսովոյում՝ 321:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |