Հասարակական15:59, 22 Հոկտեմբեր 2021
Վանա լճի մակարդակի նվազումը վտանգում է լճի էկոհամակարգը

Վանա լճի մակարդակը շարունակում է նվազել երաշտային եղանակի պատճառով։ Լճում հազարավոր տարիների ընթացքում ձևավորված մեծ կորալային գոյացությունները, որոնք կարելի էր տեսնել միայն սուզվելիս, այժմ արդեն հայտնվել են ջրի մակերեսին։
Ըստ Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի ակվակուլտուրայի ֆակուլտետի դասախոս Մուստաֆա Աքուշի պնդման՝ տիեզերքից արված լուսանկարներում երևում է, որ Վանա լճի տեսքը փոխվում է։
«Վանա լճի 2019 և 2021 թվականներին արված լուսանկարներում մեծ տարբերություններ են առկա։ Թվում է` լճի ձևը մասնակի փոխվում է։ 2019 թվականին այն հատվածները, որոնք ջրի տակ էին, այսօր ափ են դուրս եկել»,-նշել է Աքուշը։ Նա նաև նշել է, որ լճի ջրի մակարդակի նվազումը վտանգ է ստեղծում նաև աշխարհում միայն Վանա լճում ապրող տառեխի համար։
«Վանա լճում ապրող տառեխները բազմացման շրջանում ամեն տարի «գաղթում են» հոսող ջրեր։ Այժմ այն կետերում, որտեղից ջուրը ետ է քաշվել, բազմացման շրջանում տառեխները սպասում են մոտ երկու շաբաթ։ Տառեխների համար սպասելու հարմար վայրերում ջուրը ցամաքել է։ Հույս ունեմ՝ անձրևի և ձյան տեղումների հետ միասին լճի մակարդակը կրկին կբարձրանա և գալիք ապրիլ ամսին սկսվելիք «բազմացման գաղթի» ժամանակ այդ տարածքները կրկին ջրի տակ կլինեն»,-շեշտել է մասնագետը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |