Տնտեսական13:05, 25 Հոկտեմբեր 2021
Թուրքական լիրայի արժեզրկումը խրոնիկ բնույթ է ստացել
Թուրքիայի դրամական միավորը՝ թուրքական լիրան, օրեցօր շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։
Հոկտեմբերի 25-ի առավոտյան թուքական լիրան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդներ է գրանցել։
Նշվում է, որ արժեզրկման հերթական ռեկորդները գրանցվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով այդ երկրի ԱԳՆ-ն անցանկալի անձ հայտարարեց թուրք իրավապաշտպան, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Օսման Քավալային ազատելու կոչ արած 10 երկրի դեսպանի։
Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշները գրանցվել էին հոկտեմբերի 22-ին. 1 դոլարի դիմաց՝ 9.74, 1 եվրոյի դիմաց՝ 11.18 թուրքական լիրա փոխարժեք, 1 ֆունտ ստելինգ / 13.21 լիրա։
Այս պահին արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 դոլար/ 9.85 լիրա, 1 եվրո/ 11.47 փոխարժեքով: Ֆունտ ստերլինգ-լիրա փոխարժեքն հետևյալ պակտերն ունի. 1 ֆունտ ստելինգ / 13.41 լիրա։
Տարեսկզբից մինչև այսօր թուրքական լիրան 24 տոկոսով արժեզրկվել է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Իրաքի առևտրի նախարար Աթիր Դավուդն անդրադարձել է Թուրքիայի հետ ունեցած առևտրատնտեսական հարաբերություններին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |