Հասարակական20:07, 25 Հոկտեմբեր 2021
Հունաստանը պոլսահայ գրող Սևան Նիշանյանին ճանաչել է «անցանկալի անձ»

Պոլսահայ գրող Սևան Նիշանյանը հայտնել է, որ Հունաստանն «անցանկալի անձ» է հայտարարել իրեն։ Նա տեղեկացրել է, որ զբոսաշրջային այցով եղել է Ալբանիայում, որտեղից փորձել է վերադառնալ Հունաստան, սակայն իրեն թույլ չեն տվել այդ երկիր մուտք գործել։
Նիշանյանի խոսքով՝ հույն պաշտոնյաները չեն բացահայտել իրենց որոշման պատճառը ՝ նշելով, որ դա պետական գաղտնիք է։
«Ենթադրում եմ, որ շաբաթական իմ հրապարակումները Թուրքիայի Հանրապետությանը կամ այդ երկրում մեջ գտնվող որոշ անձնաց անհանգստացնում է, և այդ անհանգստությունը փոխանցել են հունական պետությանը»,-նշել է նա։
Նիշանյանը խոսել է նաև Հունաստանում «անցանկալի անձ» հայտարարվելու մեկ այլ հնարավոր պատճառի մասին։ Ըստ գրողի՝ նման որոշման համար որպես պատճառ կարող է լինել իր նախորդ տարվա հետազոտությունը, որում ինքը ներկայացրել է Հունաստանում գտնվող վայրերի պատմական անունները։
Ըստ այդ հետազոտության՝ Հյուսիսային Հունաստանում գտնվող բնակավայրերի անունների կեսը թուրքերեն են, կեսը՝ բուլղարերեն, և այդ շրջանում հունարեն տեղանուն գրեթե գոյություն չունի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |