Քաղաքական16:42, 26 Հոկտեմբեր 2021
Թուրքիայում իշխող ուժի համակիրները լքում են «Էրդողանի նավը»

Հոկտեմբերին տարբեր հետազոտական կենտրոններ սոցհարցումներ են իրականացրել Թուրքիայի մի շարք շրջաններում ընտրությունների դեպքում բնակչության կողմնորոշվածությունը պարզելու նպատակով: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ)համակիրների թիվը նվազել է:
ORC հետազոտական կենտրոնի տնօրեն Մեհմեթ Փյոսթեքին հրապարակել է իշխող կուսակցությունը՝ ԱԶԿ-ն լքելու և կուսակցական շարքերը փոխելու պատճառները։
Փյոսթեքիի հաղորդմամբ՝ սոցհարցման արդյունքներով ԱԶԿ-ի այն համակիրները, որոնք դժգոհ են իշխող ուժի տնտեսական քաղաքականությունից հակված են աջակցել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի հիմնած «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությանը և Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ «Ապագա» կուսակցությանը (Gelecek Partisi)։ ORC-ի տնօրենի խոսքով՝ ԱԶԿ-ի աջակիցների շրջանում նաև գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP) և ազգայնական «Լավ» կուսակցություն (İyi Parti) անցնելու միտում կա։ Նա հավելում է, որ նրանք իշխող ուժի այն համակիրներն էին, որոնք մտահոգություններ ունեն երկրի վատ կառավարման, հետընթացի, իրավունքի ու արդարադատության ոլորտում իրականացված քաղաքականության շուրջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |