Հասարակական14:59, 26 Հոկտեմբեր 2021
Ստամբուլի քաղաքապետարանը մերժում է փողոցներից մեկն վերանվանել օսմանյան բանակի հայազգի վառոդապետ Հովհաննես Տատյանի անունով

2008 թվականից իր վեր Ստամբուլի քաղաքապետարանը մերժում է Բաքըրքյոյի Զեյթինլիք թաղամասում գտնվող փողոցներից մեկն վերանվանել օսմանյան բանակի հայազգի վառոդապետ Հովհաննես Տատյանի անունով։ Չնայած հենց այդ փողոցում են գտնվում Տատյանի կողմից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին և Տատյան (Տատեան,Դադյան) վարժարանը՝ քաղաքապետարանը պնդում է, որ փողոցը պետք է կրի «Մաբեթ» անունը։
Նշյալ եկեղեցու և Տատյան դպրոցի ղեկավար Մեսութ Օզդեմիրը թուրքական «Medyascope»-ի հետ զրույցում, անդրադառնալով օսմանյան բանակում Տատյանի ունեցած ավանդին, նշել է․ «Տատյան Էֆենդին այն անձն է, որը ծառայել է օսմանյան պետությանն ու Թուրքիայի Հանրապետությանը։ Շատ տխրեցուցիչ է, որ ընդամենը մի փողոց Տատյան Էֆենդիի անունով կոչելը շատ է համարվում։ Ստացվում է, որ մենք խոչընդոտում ենք, որ պատմական արժեքը փոխանցվի գալիք սերունդներին։ Հետևաբար հնարավոր չէ չտխրել»։
Այդ փողոցի բնակիչները ևս պնդում են, որ այն պետք է մնա Տատյան անվանումով, քանի որ այդտեղ է գտնվում նույնանուն վարժարանը և, ի վերջո, Հովհաննես Տատյանն արժանի մարդ է եղել, որը պայքարել է իրենց երկրի համար։
Ո՞վ է Հովհաննես Տատյանը
Նա ծնվել է 1799 թվականին։ Կարևոր պաշտոններ է զբաղեցրել օսմանյան բանակում։ Ռազմադյունաբերության ոլորտում ունեցած հաջողություններից հետո Տատյանը նշանակվել է վառոդապետ։
Հովհաննես Տատյանին է պատկանում հրացանի փողի երկաթները ծակելու և մետաղի արտաքին շերտը ողորկելու մեքենայի գյուտը: Տիրապետելով հունարեն, ֆրանսերեն, իտալերեն, լատիներեն լեզուներին, ինչպես նաեւ գրաբարին՝ նա կատարում է բազմաթիվ գիտական նշանակություն ունեցող թարգմանություններ: Մահացել է 1869 թվականին։ Նրա աճյունն ամփոփված է իր կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |