Մշակութային15:10, 28 Հոկտեմբեր 2021
Կեսարիայի հունական Ագիոս Պրոկոպիոս պատմական եկեղեցին՝ գանձախուզների թիրախում

Թուրքիայի Կեսարիա նահանգում գտնվող և 164 տարվա պատմություն ունեցող հունական եկեղեցին գանձախույզների կողմից անխնա ավերվում է։ Կեսարիայի Մելիքգազի շրջանի Աղըրնաս թաղամասում գտնվող Ագիոս Պրոկոպիոս եկեղեցին կառուցվել է 1857 թվականին։
Պատմական այս կառույցը տերերի հեռանալուց հետո տարբեր ժամանակներում տարբեր այլ նպատակներով է օգտագործվել։ Իսկ վերջին շրջանում արդեն կիսավեր վիճակում հայտնված եկեղեցին երեխաների խաղատեղի է դարձել։ Պատմական կառույցի պատերին նախկինում եղած սրբապատկերները լիովին ջնջվել են, եկեղեցու պատերի ներքին մակերեսները ամբողջությամբ քերվել են դանակով կամ այլ սուր գործիքներով։ Ավելի ուշ տեղական իշխանությունները փակել են եկեղեցու մուտքերը՝ իրենց համոզմամբ այդ կերպ ինչ-որ չափով կանխելով կառույցի հետագա ավերումը։
Բայց այսօր էլ Ագիոս Պրոկոպիոս եկեղեցին շարունակում է ավերվել գանձ որոնողների անպատասխանատու գործողությունների հետևանքով։ Մշակույթի ոլորտի տեղական պատասխանատուներից Ահմեթ Բեքթաշը եկեղեցու պատմությունը ներկայացնում է այստեղ եկող տեղացի ու արտասահմանցի զբոսաշրջիկներին։ Նա հույս ունի, որ եկեղեցին կվերանորոգվի ու ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |