Միջազգային12:46, 28 Հոկտեմբեր 2021
Թուրքիա-ԱՄՆ առաջին շփումը դիվանագիտական ճգնաժամից հետո

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։
Այդ հեռախոսազրույցը Թուրքիա-ԱՄՆ առաջին շփումն է եղել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրեց «անցանկալի անձ» /persona non grata/ ճանաչելու Անկարայում 10 երկրի՝ այդ թվում նաև ԱՄՆ-ի դեսպանին։
Թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Քալընը և Սալիվանը քննարկել են Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, F-35/F-16 կործանիչների հարցը, համաշխարահային կլիմայական փոփոխությունները, Աֆղանստանի, Սիրիայի, Լիբիայի, Հունաստանի, Արևելյան Միջերկրականի շուրջ ընթացող և տարածաշրջանային այլ զարգացումները։ Կողմերը հստակեցրել են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև Գլազգոյի կլիմայական գագաթնաժողովի շրջանակում նախատեսված երկկողմ հանդիպման մանրամասները։
Հեռախոսազրույցի ընթացում ընդգծվել է Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և նշվել, որ հարցերը պիտի քննարկվեն փոխադարձ հարգանքի ու շահերի շրջանակում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։

Ամերիկայում գործող հունական «Helenik» համալսարանը նամակ է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |