Տնտեսական16:51, 28 Հոկտեմբեր 2021
Թուրքիայում ինֆլյացիայի մակարդակը հոկտեմբերին կկազմի 2․5 տոկոս

Թուրքիայում 18 տնտեսագետի մասնակցությամբ անցկացված մի ուսումնասիրության համաձայն՝ այդ երկրում սպառողական գների ինդեքսի աճը 2021թ․ հոկտեմբերին կկազմի 2․5 տոկոս։ Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հոկտեմբերի վերաբերյալ համապատասխան զեկույցը հրապարակելու է նոեմբերի 3-ին։ Սեպտեմբերին այդ աճը նախորդ ամսվա համեմատ կազմել էր 1․2 տոկոս՝ տարեկան կտրվածքով հասնելով 19․58 տոկոսի։
Նշենք, սակայն, որ Թուրքիայում գործող մեկ այլ կազմակերպության՝ «Ինֆլյացիայի ուսումնասիրման խմբի» (ENAG) տվյալների համաձայն՝ սեպտեմբերին ինֆլյացիայի մակարդակը նախորդ ամսվա համեմատ իրականում կազմել է 2․89 տոկոս, իսկ տարեկան կտրվածքով՝ 44․7 տոկոս։
Հավելենք, որ հոկտեմբերի 28-ին Թուրքիայի Կենտրոնական բանկը թարմացրել է ինֆլյացիաի կանխատեսումները՝ 2021թ․ տարեվերջի համար կանխատեսելով 18․4 տոկոս գնաճ (նախկին 14․1 տոկոսի փոխարեն), իսկ 2022թ․ համար՝ 11․8 տոկոս գնաճ (նախկին 7․8-ի փոխարեն)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |