Ռազմական17:24, 28 Հոկտեմբեր 2021
Պենտագոնի պատվիրակությունը Թուրքիայում խորհրդակցություններ է անցկացրել F-35-երի ծրագրի շուրջ

Պենտագոնի և Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները քննարկել են ամերիկյան F-35 կործանիչների ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, որից Անկարան դուրս է մնացել ռուսական ռ«S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետևանքով։
Քննարկում-հանդիպումը կայացել է Անկարայում: Թուրքական լրատվամիջոցներն առայժմ մանրամասներ չեն հաղորդում կայացած հանդիպումից: Ըստ թուրքական մամուլի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Գլազգոյում Ջո Բայդենի հետ կայանալիք բանակցությունների գլխավոր թեման կլինեն F-35 կործանիչների հետ կապված հարցերը: Նա նշել էր, որ թուրքական կողմն այդ ինքնաթիռների համար արդեն վճարել 1․4 մլրդ դոլար, և ամերիկյան կողմը պետք է վերադարձնի այդ գումարը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչն իր հերթին նշել էր, որ կամ Թուրքիան պետք է վերադառնա F-35-երի ծրագրին, կամ ԱՄՆ-ը պետք է վերադարձնի 1․4 մլրդ դոլարը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պահանջով Թուրքիան դուրս էր մնացել F-35-երի արտադրության ծրագրից, երբ գնել էր ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը։ Բացի այդ, ԱՄՆ-ն հրաժարվել էր Թուրքիային հանձնել արդեն իսկ նրա գնած, բայց դեռևս ԱՄՆ-ում գտնվող 5 ինքնաթիռները, ինչպես նաև դադարեցվել էր ծրագրի շրջանակներում թուրք օդաչուների վերապատրաստումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |