Քաղաքական13:27, 01 Նոյեմբեր 2021
Սատանովսկի. «Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում մեծ և տհաճ անակնկալ էին Էրդողանի համար»
Ռուս հայտնի քաղաքագետ Եվգենի Սատանովսկին «Regionmonitor» լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձել է Ղրիմի հարցում Թուրքիայի քաղաքականության, Սիրիայում նոր ռազմական գործողության հավանականության, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին:
Մասնագետների շրջանում հիմնականում առկա է երկու կարծիք 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի ձեռքբերումների վերաբերյալ: Առաջինն այն է, որ Թուրքիան մեծացրել է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, մասնավորապես Ադրբեջանում և Անկարան այդ առումով դարձել է տարածաշրջանի հիմնական խաղացողներից մեկը: Մասնագետների մյուս մասը կարծում է, որ չնայած տեղի ունեցած փոփոխություններին՝ Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանում սահմանափակվել է: Եվ սահմանափակող գործոնը Ռուսաստանի Դաշնությունն է: Կարո՞ղ ենք ասել, որ Թուրքիան ռեգիոնում հասավ իր բոլոր նպատակներին արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո:
- Բոլորովին ոչ: Թուրքիայի նպատակն էր լիովին վերահսկողություն սահմանել Ադրբեջանում տիրող իրավիճակի և զարգացումների վրա: Այժմ Թուրքիայի նպատակն է նաև վերահսկողություն սահմանել Հայաստանի տարածքի նկատմամբ, նվազագույնը տնտեսական առումով: Սա շատ բարդ խնդիր է, բայց այնուամենայնիվ Թուրքիան ունի նման նկրտումներ և Անկարան մշակում է համապատասխան ծրագրեր այդ առումով, հիմնվելով Բալկանների փորձի վրա: Թուրքիան այժմ վերականգնում է Բարձր Դուռը (Օսմանյան կայսրության կառավարություն-խմբ), այդ թվում հետխորհրդային տարածաշրջանում, առաջին հերթին թյուրքախոս երկրներիում: Եվ պետք է ասել, որ որոշակի քայլեր Թուրքիան անում է այդ գծով:
Կարելի՞ է արդյոք համարել, որ Թուրքիան ստացավ այն ամենը, ինչ ցանկանում էր: Իհարկե ոչ: Պատահական չէ, որ համացանցի թուրքական տիրույթում թուրք օգտատերերի շրջանում նկատվում էին քննադատություններ Էրդողանի հասցեին: Նրանք համարում էին, որ Էրդողանի խաղից շահեց Պուտինը, քանի որ ռուսական խաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում մեծ և տհաճ անակնկալ էր Թուրքիայի նախագահի համար: Հետագայում արդեն կտեսնենք, թե ինչպես են թուրքերը աշխատելու ադրբեջանցիների հետ: Թուրքիայի նոր քաղաքականության մեջ Շուշիի դեկլարացիան ավելի կարևոր գործոն է, քան թե ղարաբաղյան 2-րդ պատերազմի արդյունքները:
Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |