Միջազգային17:04, 01 Նոյեմբեր 2021
Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսել է Բայդենի հետ ունեցած հանդիպումից

Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումներից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Խոսելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից՝ Էրդողանը նշել է, որ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Սիրիայում PKK/YPG/PYD-ին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված աջակցության կապակցությամբ։
«Անկասկած, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, մեր մտահոգությունը հայտնեցինք Սիրիայում գործող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) և «Ժողովրդավարական միություն» կուսակցության (ԺՄԿ-PYD) նման ահաբեկչական կազակերպություններին ԱՄՆ-ի կողմից տարամադրվող օգնության առնչությամբ։ Ասացինք, որ դրանք քայլեր են, որոնք վնասում են մեր համերաշխությունը»,-նշել է Էրդողանը՝ ընդգծելով, որ այսուհետև հավանաբար այդպես չի շարունակվի։
Անդրադառնալով F-35/F-16 կործանիչների խնդրին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան F-35-ի հետ կապված դեռևս վճարում ունի անելու, ուստի քննարկել են, թե ինչպես կարող են այդ գործընթացն ավելի լավ ուղղությամբ տանել։
«Օրակարգում է եղել մեզ մոտ առկա F-16-երի արդիանակացման կամ նորերի գնման հարցը։ Ես տեսա պարոն Բայդենի դրական տրամադրվածությունը»,-նշել է նա և հավելել, որ Բայդենից ակնկալվում է անհրաժեշտ ուշադրություն այդ հարցում։
Էրդողանը հայտնել է նաև, որ քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը։
Նշենք, որ Բայդեն-Էրդողան հանդիպումը տեղի է ունեցել Հռոմում հոկտեմբերի 31-ին։ Փակ հանդիպմանը ներկա են գտնվել նաև երկու երկրների արտգործնախարարներ Անտոնի Բլինքենը և Մևլութ Չավուշօղլուն։ Հանդիպումը տևել է շուրջ մեկ ժամ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։

Ամերիկայում գործող հունական «Helenik» համալսարանը նամակ է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |