Իրավական16:20, 01 Նոյեմբեր 2021
Թուրքիայում միայն հոկտեմբերին 58 լրագրող է դատարանի առաջ կանգնել
Թուրքիայում «Լրագրողների ասոցիացիան» հրապարակել է «Լրատվության գինը» ամենամսյա զեկույցը։
Նշվում է, որ միայն հոկտեմբերին Թուրքիայի 9 քաղաքում շուրջ 34 դատական նիստ է կայացել և առնվազն 58 լրագրող ու լրատվամիջոցի ներկայացուցիչ է կանգնել դատարանի առաջ։ Նրանց նկատմամբ պահանջվել է սահմանել ընդհանուր 272 տարի 6 ամսից մինչև 869 տարի 6 ամիս ազատազրկում, այդ թվում 1 լրագրողի նկատմամբ՝ ցմահ ազատազրկում։
Լրագրողներից 27-ը մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու», 11-ը՝ «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն իրականացնելու», 7-ը «հավաքների և ակցիաների վերաբերյալ օրենքին ընդդիմանալու», իսկ 4-ը՝ «հանրապետության նախագահին վիրավորվելու մեջ»։
Լրագրողներից 3-ը դատապարտվել են 2 տարի 5 ամիս ազատազրկման։ Նրանք ստիպված կլինեն վճարել 16.660 թուրքական լիրայի չափով դրամական տուգանք։
Զեկույցի տվյալներով՝ հոկտեմբերին հարձակման է ենթարկվել 4 լրագրող։ Նրանց հասցեին սպառնալիքներ են հնչել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |