Տնտեսական16:19, 01 Նոյեմբեր 2021
Թուրքիայում հասարակության 80.6%-ը կարծում է, որ տնտեսությունը վատ է կառավարվում

Թուրքիայում «MetroPOLL Research» կազմակերպության իրականացրած հետազոտության համաձայն՝ հասարակության 80.6%-ը կարծում է, որ տնտեսությունը վատ է կառավարվում։ Իրենց ձայնը իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանը (ԱԶԿ-AKP) տված ընտրողների 61.4%-ը գոհ չէ տնտեսության կառավարումից։
Հետազոտության ուշագրավ արդյունքները Twitter-ում հրապարակել է ընկերության սեփականատեր Օզեր Սենջարը։
Նա մասնավորապես նշել է, որ քանի դեռ այս պատկերն է իշխանությունները դժվար թե արտահերթ ընտրությունների ցանկություն ունենան։
Հարցման մասնակիցներին տրվել է հետևյալ հարցը. «Վերջերս մեր երկրում տնտեսությունը լա՞վ է կառավարվում, թե՞ վատ»:
Մասնակիցների 80,6 տոկոսը պատասխանել է «Կարծում եմ՝ վատ է կառավարվում»։ ԱԶԿ-ի ընտրողների 61.4 տոկոսը ևԱզգայնական շարժում (MHP-ԱՇԿ)-ի ընտրողների 80.7 տոկոսը կարծում են, որ տնտեսությունը սխալ է կառավարվում։
Նրանք, ովքեր կարծում են, որ տնտեսությունը ճիշտ է կառավարվում կազմում են հարցվածների ընդամենը 16.3%-ը։ «Գաղափար չունեմ / պատասխան չունեմ» ասողների ցուցանիշը կազմել է 3.1%։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |