Քաղաքական10:14, 01 Նոյեմբեր 2021
Չավուշօղլու.«Ուկրաինան պիտի դադարի հոլովել Թուրքիայի անունը»
Հռոմում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրորվի հետ հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ Անկարան պատասխանատու չէ Ուկրաինայի կողմից թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար։
Լրագրողները Չավուշօղլուից հարցրել են, թե ինչպես է Թուրքիան վերաբերվում այն փաստին, որ Ուկրաինան թուրքական անօդաչուներով հարվածում է Ռուսաստանի աջակցությունը վայելող ուժերին։ Չավուշօղլուն պնդել է, թե դրանք պաշտպանական զենքեր են, որոնց կիրառման համար Թուրքիան պատասխանատվություն չի կրում։
Նրա խոսքով՝ տարբեր երկրներում մղվող ահաբեկչության դեմ պայքարում Անկարան բախվել է օրինակ Ռուսաստանի արտադրած զինատեսակների հետ, սակայն երբեք դրա համար Ռուսաստանին չի մեղադրել։ Չավուշօղլուն ընդգծել է, որ այդ հարցում Ուկրաինան պետք է դադարի Թուրքիայի անունը հոլովել։
«Երբ որևէ երկիր որևէ պաշտպանական զենք է գնում մեզնից կամ որևէ այլ երկրից, այդ զենքը դադարում է լինել թուրքական, ռուսական կամ ուկրաինական։ Թեև այդ զենքը գնված է Թուրքիայից, սակայն այն այժմ պատկանում է Ուկրաինային։ Չեն կարող Թուրքիային մեղադրել դրա համար», - ասել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին, ուկրաինական բանակը հայտնել էր, թե առաջին անգամ թուրքական հարվածային «Bayraktar» ԱԹՍ-ներ է կիրառել Դոնբասի ռուսամետ ուժերի դեմ։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե ստուգում են այս մասին տեղեկատվությունը, Կրեմլի խոսնակը զգուշացրել էր, որ այդօրինակ զինատեսակների մատակարարումը Ուկրաինային է՛լ ավելի կսրի իրավիճակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |